«Հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար». Փաշինյանը ԵԽ նախագահին ներկայացրել է վաշինգտոնյան հանդիպման արդյունքները


«Հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար». Փաշինյանը ԵԽ նախագահին ներկայացրել է վաշինգտոնյան հանդիպման արդյունքները
Օգոստոս 12 12:24 2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։

 

Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար։

 

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող, ինչպես նաև 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչկան հարցեր։