Կարմիր Խաչի ներկայությունն ադրբեջանական բռնատիրության պայմաններում նաև որոշակի «երրորդ աչքի» կարգավիճակ էր ապահովում. Աբրահամյան


Կարմիր Խաչի ներկայությունն ադրբեջանական բռնատիրության պայմաններում նաև որոշակի «երրորդ աչքի» կարգավիճակ էր ապահովում. Աբրահամյան
Օգոստոս 4 09:21 2025

«Ադրբեջանն իր երկրում տեղայված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունն է փակում, դրանից առաջ էլ ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր, միջազգային ԶԼՄ-ների թղթակցային գրասենյակներ և այդպես շարունակ, սակայն որևէ լուրջ դերակատարի կողմից արձագանք չկա:»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա գրել է. 

«Ադրբեջանում գերեվարված հայերի գտնվելու պայմաններում այդ երկրից հեռանում է միակ միազգային կառույցը, որը մինչև սույն թվականի հունիս ամիս այցելում էր նրանց, կոմունիկացիա ապահովում նրանց հարազատների հետ, նրանց առողջական վիճակին ծանոթանում և այլն:

Կարմիր Խաչի ներկայությունն ադրբեջանական բռնատիրության և «բեսպրեդելության» պայմաններում նաև որոշակի զգոնություն և «երրորդ աչքի» կարգավիճակ էր ապահովում:

Մարդու իրավունքներից և օրենքի գերակայությունից խոսող ու այդ դաշտում գործող որևէ կառույց, կազմակերպություն, գերտերություն որևէ լուրջ արձագանք չիջեցրեցին:

Ադրբեջանը նրանց պետք է ՌԴ-ն էներգետիկ և ենթակառուցվածքային առումով շրջանցելու, Հայաստանի հետ մի սեղանի նստեցնելու և Իրանի դեմ օգտագործելու համար, որ պայմաններում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հիմնարար արժեքներն այլևս հեռաքրքիր չեն»: