Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են։ Այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Այն վերաբերում է կաշառք ստանալուն, գումարների վատնմանը, գույքի ապօրինի օտարմանը և գումարի հանցավոր ծագումը քողարկելուն։










