Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հրաման է ստորագրել, որում ասվում է․
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ երկրորդ դասի խորհրդական Սարո Ստյոպայի Վարդանյանին հուլիսի 31-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա»։