Irakanum.am-ի տեղեկություններով՝ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար:
Նշենք, որ Սարիկ Մինասյանի՝ այս պաշտոնում նշանակվելու մասին լուրերը դեռ մի քանի օր առաջ էր շրջանառվում, բայց Մինասյանը կտրուկ հերքում էր, ավելին հայտարարում, թե սկզբունքային մարդ է, եւ ստացել է ավագանու մանդատ եւ իր գործունեությունն այդ շրջանակներում է շարունակելու, բացառելով նաեւ լուրերը, թե նշանակվելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։
Բնավ զարմանալի չէ Մինասյան Սարիկի պահվածքը։ Նա գործում է «դասական» քպ-ականի կերպ, որտեղ «սկզբունքայնությունը» րոպեների հարց է։ Սարիկ Մինասյանի՝ ինքն իրեն հերքելու գործընթացն էլ ունեցավ այն նույն արագությունը, ինչ արագությամբ նա մտավ ՔՊ։