Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող, հայտնում է Հայաստաի շախմատի ֆեդերացիան։ Մրցաշարերն անցկացվել ե Շվեդիայում՝ «Jonkoping Chess Festival 2025» փառատոնի շրջանակներում:
Արդյունքում Մարիա Գևորգյանը 52,4 կետով բարելավել է արագ շախմատի վարկանիշը և 48,8 կետով՝ կայծակնային շախմատի վարկանիշը։