«Այո տեղյակ ենք...Այս խնդիրների վերաբերյալ, իհարկե, ոչ անուն-ազգանուններ ներկայացնելով, պարբերաբար փորձում ենք նաև ընդհանուր գլոբալ խնդիրները ներկայացնել»,- հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ արձագանքելով դեպքին, երբ հիվանդ պատանուն բանակ են զորակոչել և նույն օրը նրա առաղջական վիճակը կտրոկ վատացել է ու նա արդեն մեկ ամիս է հոսպտալում է։
ՄԻՊ-ը հիշեցրեց, որ օերնքով սահմանված է, թե ո՞ր դեպքում են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից և ո՞ր դեպքում ճանաչվում սահմանափակումով պիտանի։
«Այս պահի օրենսդրությունն է այդպիսին»,-ասաց Մանասյանը՝ հիշեցնելով, որ դրա վերաբերյալ իր տեսակետները հայտնել է, որ այն լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների համար, այլև զինված ուժերում ծառայության տեսանկյունից և հետագայում էլ քննարկումներ կունենան և լուծումներ կլինեն։
Նա հայտնեց որ այցելել են հոսպիտալ և տեսել հիվանդ զինծառայողին, ինչի վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կտարածեն։