Ոստիկանությունը հրաժարվել է իրականացնել տնային կալանքում գտնվողների ուղեկցումը բկ-ներ


Ոստիկանությունը հրաժարվել է իրականացնել տնային կալանքում գտնվողների ուղեկցումը բկ-ներ
Հուլիս 30 15:40 2025

ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվել է իրականացնել տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը դեպի բժշկական կամ այլ հաստատություններ, գրել է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

 

«Փաստորեն ուղեկցումը իրականացվում է միայն դեպի դատարան՝ դատական նիստի և հետ: Ոստիկանությունը պնդում է, որ մնացած բոլոր ուղեկցումները պետք է իրականացվեն արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից: Բայց այդ ծառայությունը չունի ոչ անհրաժեշտ ավտոտրանսպորտ, ոչ էլ համապատասխան անձնակազմ»,–ահազանգել է պաշտպանը:

 

Նշենք, որ երեկ Աթանեսյանն ասաց, որ տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանը ատամնաբույժի կարիք ունի