«Սրբազան պայքարի» բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել


«Սրբազան պայքարի» բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել
Հուլիս 30 15:22 2025

«Սրբազան պայքարի» երեք ակտիվիստները, որոնք այսօր բերման էին ենթարկվել, ազատ են արձակվել։

 

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ժամը 8․55 պարեկային ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել երեք անձի։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, նրանք ազատ են արձակված»,- հայտնել են ՆԳ նախարարությունից։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բերման են ենթարկվել «Սրբազան Պայքարի»՝ խաղաղ ակցիա իրականացնող աջակիցներ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանն ու Հովնաթան Դեմիրճյանը։

 

Վերջիններս պահանջում էին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։