Գործող կառավարիչը ողջ ժամանակը կենտրոնացրել է սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելուն և ադրբեջանական ցանկությունները կատարելուն. Աբրահամյան


Գործող կառավարիչը ողջ ժամանակը կենտրոնացրել է սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելուն և ադրբեջանական ցանկությունները կատարելուն. Աբրահամյան
Հուլիս 28 10:09 2025

«Բաքվից ու Երևանից փոխադարձ «կառուցողական» ուղերձների ներքո Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ՀՀ-ն որպես նախապայման պետք է փոխի սահմանադրությունը, իսկ զուգահեռ առաջ է հրում, այսպես կոչված, 300 հզ. փախստականների ՀՀ վերադարձի հարցը»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

 

Նա հարցադրում է արել՝ «իսկ ո՞վ պետք է բարձրացնի ու բանակցություններում շոշափի 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանի բռնազավթած և ներկայումս այդ տարածքներում ամուր տեղավորված ադրբեջանցիների դուրս բերման հարցը:

 

«Միանգամից 3 մարզերի ուղղությամբ ադրբեջանական փուլային հարձակումների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մեծ տարածքներ անցան ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը ռազմավարական առավելություն ստացավ:

 

Գործող կառավարիչը բնականաբար լռում է, որովհետև ողջ ժամանակը կենտրոնացրել է սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելուն և ադրբեջանական ցանկությունները կատարելուն»,- գրել է Տ.Աբրահամյանը։