Եկեղեցու պահպանմանն ու զորացմանը, այլ այն թուլացնելուն և ճնշելուն։
Եկեղեցու ներքին հարցերին միջամտելը՝ հավատացյալների ընտրության, եկեղեցական կառավարման կամ ծիսական համակարգի առումով, իշխանության լիազորության տիրույթում չէ, և Եկեղեցին դարերով ապացուցել է իր ներքին կենսունակությունն ու կարգասիրությունը։ Հայոց Եկեղեցին գոյատևել է նաև առանց պետականության, պատերազմների և տեղահանությունների պայմաններում՝ միշտ մնալով հայ ազգի ինքնության անկոտրում հիմնաքար։ Եվ այսօր «հայրենի» իշխանության կողմից փորձել խաթարել այդ հաստատության ինքնիշխանությունը՝ բարեփոխման կեղծանվան ներքո, վտանգում է ոչ միայն Եկեղեցին, այլև մեր ինքնության ողջ կառուցվածքը։
Եկեղեցուն ուղղված ցանկացած շարժում պետք է բխի Եկեղեցուց՝ դավանանքի, ավանդույթների և ներքին կանոնակարգների հիման վրա։ Այն չի կարող պարտադրվել դրսից, առավել ևս՝ «վերևից»՝ քաղաքական ղեկավարի հրահանգով։ Այդ պարագայում գործ կունենանք ոչ թե հոգևոր-եկեղեցական վերածննդի, այլ հոգևոր ինքնության քաղաքականացման կամ հոգևոր ինքնության անկման հետ։
Ուստի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած քողարկված կամ բացահայտ արշավ, որ փորձ է արվում ներկայացնել որպես «հանուն Եկեղեցու» շարժում, իրականում սպառնալիք է ազգային անվտանգությանը, հոգևոր ինքնությանը և մեր պատմական շարունակականությանը։
Եկեղեցին ոգեկան սրբավայր է, ոչ թե քաղաքական նկրտումների արոտավայր»,- նշել է Տեր Արարատը։