Քանդողներն ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է. Նարեկ Կարապետյան


Քանդողներն ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է. Նարեկ Կարապետյան
Հուլիս 4 19:21 2025

Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է, ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ այս մասին հայտարարեց Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին։

 

«Բոլորիս մեջ կա դրական ձգտում, կա հայրենասիրություն, որն ապագայում իր արդյունքները կտա, քանդողներն ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»,- ասաց նա։

 

Կարապետյանը նշեց, որ իր հորեղբայրը մարդկանց մեջ տեսնում է միայն լավ կողմերը։