Ես մնում եմ այն կարծիքին, որ ընդդիմադիր գործիչներն ուշ թե շուտ կմիավորվեն, դրա համար զերծ եմ մնում այլ կարծիք հայտնելուց։ Կարծում եմ, որ միակ ճանապարհն իմպիչմենթի գործընթացին միանալն է՝ օրենքով նախատեսված կերպով, «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» հավաքի ժամանակ ասաց Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
«Կարծում եմ, որ սա աջակցության երթ է և շատ կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան, որ որևէ քաղբանտարկյալ այս ճանապարհի ընթացքում միայնակ չէ և ժողովրդի կողմից ունի աջակցություն»,-ասաց Համբարձումյանը։
Անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացին՝ Դավիթ Համբարձումյանն ասաց, թե դա ոչ մի լավ բանի չտանող գործընթաց է.
«Հետևանքները, բնականաբար, լավը չեն լինելու։ Դրանով ոչնչացվում է ՀՀ բիզնես միջավայրը»։