Բագրատ սրբազանի փաստաբանը առաջարկում է ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի


Բագրատ սրբազանի փաստաբանը առաջարկում է ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի
Հուլիս 4 13:46 2025

Բագրատ Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ աջարակելով իրավապ մարմինների կողմից հրապարակված ձայնագրությունները առանց մոնտաժի ներկայացնեն։ 

 

«Տարածվեց տեղեկություն «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրելու վերաբերյալ:

 

Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել, որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում:

 

Մարտավարական նկատառումով այս փուլում չէի ցանկանում հրապարակել այդ տեղեկությունը, սակայն այն, որ դա տարածվել է հավանաբար վկայում է, որ իրավապահ համակարգն էլ որոշակիորեն փորձում է դիմադրել ահագնացող ապօրինություններին:

 

Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի:

 

Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում»,- գրել է Խուդոյանը։