Հրահանգված է` անել ամեն բան իրավիճակը վերահսկելու համար. Փաշինյանը N1 հրահանգ է տվել. «Ժողովուրդ»


Հրահանգված է` անել ամեն բան իրավիճակը վերահսկելու համար. Փաշինյանը N1 հրահանգ է տվել. «Ժողովուրդ»
Հուլիս 4 08:12 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 4-ին, ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի քայլերթ է լինելու դեպի ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի տարածք: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է օպերատիվ աշխատանք իրականացնել ու յուրաքանչյուր քայլ վերահսկելի դարձնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները մտահոգված են, որ քայլերթին կարող են շատ մարդիկ մասնակցել, ու գուցե լինեն գործողություններ, որոնք կարող են վերահսկողությունից դուրս գալ: Իսկ այդ ամենի պատասխանատվությունը հայրենի իրավապահ համակարգի ուսերին է դրված: Պետք է ամեն բան անեն, որպեսզի քայլերթից հետո իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա:

 

Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ շատ մարդիկ են հավաքվելու, ինչի առիթով անհանգստությունը մեծացել է: Փաշինյանը հասկանում է, որ գործարար-բարերարին աջակցողները շատ են, ուստի թիմակիցներին, ուժայիններին N1 հրահանգ է տվել՝ զգոն լինելու, առավոտյան էլ կարգադրել է գլխավոր դատախազին գնալ ԱԺ եւ կալանքի միջնորդությամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին «փակել ճաղերի հետեւում»»։