«Տաշիր գրուպ»-ի քրեական վարույթով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում). այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՔԿ-ից:
Ըստ ՔԿ-ի՝ 2 անձ արդեն կալանավորված է, իսկ մյուս երկուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններն այս պահին քննվում է դատարանում։
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում: