Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Շարմազանով


Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Շարմազանով
Հուլիս 3 15:35 2025

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

 

«Առավոտը ԵՄ են գնում, կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ-ին, իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։

 

Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել:

 

Այս որոշումը տրամաբանական կլիներ, եթե ՔՊ-ն Աժ-ում չքվեարկեր ԵՄ մտնելու ցանկություն կոչվող օրինագծի օգտին։

 

Մի ձեռքով ԵՄ-ից են ուզում կառչել, իսկ մյուսով՝ ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն։

 

Կողմնորոշվեք, վերջապես, որ վեկտորն եք ընտրում, այ տնաշեններ։

 

Քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք ու ամեն ինչ տեղը կընկնի»։