Վա՜յ Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէին Կիրկորովն ու Սոբչակը. Եղոյանը՝ ընդդիմությանը (Տեսանյութ)


Վա՜յ Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէին Կիրկորովն ու Սոբչակը. Եղոյանը՝ ընդդիմությանը (Տեսանյութ)
Հուլիս 3 12:08 2025

Վա՜յ Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէին Կիրկորովն ու Սոբչակը, ԱԺ-ում՝ ՀԷՑ-ի ազգայնացման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

 

«Կիրկորովով, Սոբչակով և Կրուտոյով չստացվեց, հիմա էլ Աղազարյանին են ուղղարկել էստեղ, որ Հայաստանի դեմ սուտ մատնություն տա։ Պաշտոնյան, ով ՀՀ Սահմանադրությամբ ներկայացնում է ամբողջ ժողովրդին, ՀՀ-ի դեմ սուտ մատնություն է տալիս՝ ասելով, որ Հայաստանը սադրում է և օտար պետությանը խնդրում է, որ չտրվի այդ սադրանքներին։ Սա պարզապես խայտառակություն է»,-հայտարարեց նա։