ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կքննարկեն բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիությունն ու ժողովրդավարության պաշտպանությունը


ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կքննարկեն բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիությունն ու ժողովրդավարության պաշտպանությունը
Հուլիս 2 16:51 2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության» մասին։

 

Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։

 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։