ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է․ «Հրապարակ»


ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է․ «Հրապարակ»
Հունիս 25 10:00 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

 

Որոշ տեղեկություններով, Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղել նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ: Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ:

 

Հետեւաբար, կառույցում կասկածում էին, որ նա կնշանակվի ղեկավար։

 

Սակայն Տիգրան Պետրոսյանն ամուր թիկունք ունի` նա ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար, պատգամավոր, ՀԺ-ի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի ընկերն է, Մանավազյանն է նրան աշխատանքի տեղավորել կառավարությունում, նպաստել, որ առաջխաղացում ունենա։ Նա զբաղվում է ՔՊ-ի եւ Փաշինյանների ընտանիքի ֆինանսական հոսքերի կառավարմամբ եւ առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու։