Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի․«Հրապարակ»


Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի․«Հրապարակ»
Մայիս 17 09:03 2025

«Հրապարակ» գրում է  ․   Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Թագուհի Ստեփանյանը 2025 թ. մայիսի 13-ին ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից․ լուծվել է նրա հետ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Թագուհի Ստեփանյանը երկար տարիներ եղել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն։ 2023-ին քաղաքապետարանի ղեկավարությունը որոշեց նրա փոխարեն նշանակել միավորված պոլիկլինիկաների երիտասարդ տնօրեն Ռուբեն Գրիգորյանին, իսկ Ստեփանյանին նրա փոխարեն պոլիկլինիկա տանել։ Մենք տեղեկացանք, որ Թագուհի Ստեփանյանը նոր պաշտոն է ստանալու։ Մեզ հետ զրույցում նա ասաց՝ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, քանի որ աշխատանքի առաջարկ է ստացել։ Որտե՞ղ է աշխատելու: Ասաց՝ Մուրացան հիվանդանոցային համալիրում՝ որպես գլխավոր բժիշկ․ «Առաջարկն ինձ ավելի հոգեհարազատ է, հիվանդանոցն ինձ ավելի է ոգեշնչում աշխատանքով, քան պոլիկլինիկան»։

Փաստորեն, այլեւս քաղաքապետարանը Ձեր վերահսկողը չի լինելու, քանի որ «Մուրացանը» Բժշկական համալսարանինն է։ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը քաղաքապետերի հետ, դժվարություններ կայի՞ն՝ հարցրինք մենք: Տիկին Ստեփանյանը բավարարվեց մեկ բառով․ «Նորմալ»։ Պարզ է, որ չցանկացավ վատ բան ասել, իսկ լավ բան ասել չէր կարող:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 17․ 05․ 25 թ համարում։