Արթուր Աթաբեկյանը իրեն եւ ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»


Արթուր Աթաբեկյանը իրեն եւ ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
Մայիս 14 08:42 2025

«Հրապարակը» գրում է․ Նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակում էինք արել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի «ախրաննիկներից» մեկը ներկա է լինում ԲԴԽ նիստերին։ Օրինակ, դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով նիստի ողջ ընթացքում Անդրեասյանի թիկնապահը ներկա էր դահլիճում: Մեր հրապարակումից հետո Անդրեասյանը հեռացրեց թիկնապահին։ 

Անդրեասյանին փոխարինած ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը վերականգնել է Անդրեասյանի հիմնադրած ավանդույթը եւ թիկնապահներից մեկին կրկին ետ է բերել նիստերի դահլիճ։ Նախօրեին նրան նկատել էինք դատավորների վերաբերյալ կարգապահական նիստերի քննության ժամանակ: 

Ուշագրավն այն է, որ նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ ԲԴԽ-ի անցակետում տեղը տեղին ստուգում են մուտք գործողներին, խուզարկում նրանց պայուսակների պարունակությունը, հետաքրքիր է՝ ինչից կամ ումից է պաշտպանվում ԲԴԽ նախագահը։

«Հրապարակ»-ի լրագրողը նկատել է նաեւ, որ Աթաբեկյանի ախրանան հսկում է նաեւ այն մուտքը, որտեղ հավաքված էին նախագահն ու անդամները։ Բացի այդ, թիկնապահներին կարելի է նկատել նաև շենքի միջանցքներում և այլ տարածքներում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 14․ 05․ 25 թ համարում։