Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է, ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ


Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է, ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Մայիս 13 11:53 2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի 1-ի գործն իր ուշադրության կենտրոնում է։

«Այս պահին Քննչական կոմիտեի հետ համատեղ քննչական խումբ է ստեղծվել, ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում այդ գործով»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Նահապետյանը խոստացավ՝ այս գործով կիրականացվի համակողմանի ու անաչառ քննություն։

«Սակայն խոստում ու հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ, եթե ունենանք համապատասխան  արդյունքներ, հանրությունը և դուք կտեղեկացվեք»,- պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ասաց նա։