Պայթյուն է տեղի ունեցել Կիևի կենտրոնում գտնվող ՈւԱԾ (Ուկրաինայի անվտանգության ծառայություն) գլխավոր գրասենյակում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Վլադիմիր Զելենսկին:
«Բոլոր տուժածներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն: Անօդաչու թռչող սարքն ուղղված է եղել ուղիղ այդ շենքում ՈւԱԾ ղեկավարի կաբինետի վրա: Հանձնարարել եմ Պոկլադին համարժեք, զգալի և, հնարավորության դեպքում, հայելային պատասխան տալ ռուսներին այս հարվածին, երբ ամեն ինչ պատրաստ լինի: Մեր զինվորականները կաջակցեն այդ պատասխանին»,- գրել է Զելենսկին։










