Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է լսել հոդվածը


Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է  լսել հոդվածը
Սեպտեմբեր 5 20:53 2026

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի եւ մոդել Անելյա Գուբրյանի պսակադրությունն անցկացրել է Վայոց ձորից քահանա Տեր Հովհաննեսը, որն ի դեպ, ավելի վաղ միացել էր Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։

 

Ըստ Սպուտնիկ Արմենիայի, պսակադրությունը կայացել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում։

 
 

Համացանցում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հարսանիքի «ազապբաշին» նախկին պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը։ Կնքահայրը Սիմոնյանի ընկերն է։Հարսանեկան արարողությունն անցկացվում է «Աֆինա հոլ Պալադիում» ռեստորանում։ Ներկա են նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ եւ տարբեր պաշտոնյաներ։ Ալեն Սիմոնյանի հարսանիքին ներկա է նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։