Միրզոյանը մեկնում է Լյուքսեմբուրգ


Միրզոյանը մեկնում է Լյուքսեմբուրգ
Մայիս 12 19:34 2025

ԱԳՆ-ից հայտնում են․

«Մայիսի 13-14-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ: Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ»: