Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում. «Փաստ»


Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում. «Փաստ»
Մայիս 8 09:18 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք անձեռնմխելի են բոլոր իշխանությունների համար։ Օրինակ՝ 2018 թ. իշխանափոխությունից անցել է 7 տարի, իսկ փաշինյանական իշխանությունը չի կարողանում «Վեոլիա ջուր» ընկերության «սանձերը քաշել»:

Բացի նրանից, որ այս կառույցն այդպես էլ չի ցանկանում (թեկուզ՝ չի կարողանում) կանխել ջրի ահռելի կորուստները, բացի նրանից, որ ջրահեռացման համակարգին տիրություն չի անում, այն չի թարմացնում, ինչի հետևանքով, օրինակ՝ Երևանում ամեն անձրևից հետո ջրհեղեղներ են, «Վեոլիա ջուրը» սովորություն է դարձրել գարնան վերջից՝ գրեթե ողջ ամառ ու մի բան էլ ավելի, գիշերներն անջատել ջուրը: Արդյունքում Երևանի մեծ մասի բնակիչները կեսգիշերից մինչև վաղ առավոտյան ժամը 6-7-ը մնում են անջուր։

Այս տարին էլ բացառություն չէ. ի մասնավորի, հայտարարվել է, որ Արաբկիրում մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը նշված ժամերին շուրջօրյա ջրամատակարարում չի լինելու: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման «ճակատագրի» են արժանանալու նաև այլ թաղամասերի բնակիչները, թեպետ բոլոր պայմանագրերը (նույնիսկ միջպետական) պարտադրում են, որ ընկերությունը շուրջօրյա ջրամատակարարում ապահովի։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ծանր կացության մեջ են հայտնվում գիշերային ժամերին ջրազրկված քաղաքացիները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում