«Հրապարակը» գրում է․
ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են, խմբակցության գրեթե բոլոր ակտիվիստ կանայք հավակնում են ՔՊ վարչության անդամ ընտրվելուն։ Սեպտեմբերին նշանակված կուսակցության համագումարում նաեւ նոր վարչություն է ընտրվելու: Եվ ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու։ Գործող վարչությունը 16 հոգանոց է։ Վարչության անդամի պաշտոնին են հավակնում Արուսյակ Ջուլհակյանը, Նվարդ Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, այլք։ Բանն այն է, որ համապետական ընտրություններից առաջ վարչության անդամատոմսը կանաչ լույս է վառելու ԱԺ նախընտրական ցուցակում բարձր տեղ զբաղեցնելու համար եւս։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08․ 05․ 25 թ համարում։