ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում․«Հրապարակ»


ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորում․«Հրապարակ»
Մայիս 8 08:18 2025

 «Հրապարակ» գրում է  ․  ՔՊ-ում իրար ոտքի տակ փորելու, իրար դեմ գործ տալու ժամանակներ են։ Առաջիկա համապետական ընտրությունները որքան մոտենում են, այնքան ներիշխանական գզվռտոցը թափ է հավաքում։ Պատգամավորներից մեկը մեզ պատմեց, որ բոլորը բոլորի դեմ «դոսյեներ» են հավաքում ու զեկուցում «շեֆին»: Մեկը մյուսին փչացնելով, վատաբանելով` փորձում է շահել առաջնորդի վստահությունը, տեղ ունենալ հաջորդ ցուցակում։ Մեր զրուցակիցը կատակեց՝ ժամանակներն այնպիսին են, որ ինքն անգամ սեփական ստվերին չի վստահում` ձկան պես լուռ գալիս է խորհրդարան ու հեռանում, որ հանկարծ գլխին «չսարքեն»։ Սակայն գիտակցում է նաեւ, որ լռությունն էլ չի երաշխավորում փրկությունը, քանի որ ամեն ինչ կառավարվում է ամենավերին օղակից, եւ ամենաաննշան թվացող միջադեպերը երբեմն այնքան են հատուկ ուռճացվում, որ ում նպատակահարմար գտնեն, պախարակեն, վարկաբեկեն եւ խելոք նստեցնեն իր տեղը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 08․ 05․ 25 թ համարում։