«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ-ում երեկ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ծնունդ էին տոնում, ՔՊ վերնախավը մեծ ընդմիջման ժամին` տորթով, սալյուտներով, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, շտապեց ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի աշխատասենյակ: Վերջինս ԱԺ առանցքային պաշտոնյաներից է, 2022 թվականից զբաղեցնում է այդ պաշտոնը, իսկ դրանից առաջ մի շարք երկրներում ՀՀ դեսպան է եղել, այդ թվում՝ Ուկրաինայում, Չեխիայում, Սլովակիայում, հիմա գրեթե բոլոր ուղեւորությունների ժամանակ ուղեկցում է ԱԺ նախագահին: Իսկ ընդդիմությունը նշում էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ծննդյան տարեդարձը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 05․ 25 թ համարում