Տաճատ Վարդապետյանն Աննա Վարդապետյանի ազգակիցը չէ. Դատախազություն


Տաճատ Վարդապետյանն Աննա Վարդապետյանի ազգակիցը չէ. Դատախազություն
Ապրիլ 29 11:59 2025

Դատախազությունն արձագանքել է Տաճատ Վարդապետյանի որդու առաջընթացի ու պատճառների վերաբերյալ մամուլի հրապարակմանը։

««Հրապարակ» օրաթերթն այսօր գրել է, թե «նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ամուր թիկունք ունի, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաճատ Վարդապետյանի մերձավոր ազգականն է»։

Տեղեկությունն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, ազգակցական կապ առկա չէ»,-հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։