ՔՊ-ն նոր պատգամավոր ունի


ՔՊ-ն նոր պատգամավոր ունի
Ապրիլ 15 11:23 2025

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Արտյոմ Մեհրաբյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: 

Արտյոմ Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, ով վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Վիլեն Գաբրիելյանին պետք է փոխարիներ Արշակ Օրդուխանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարի թեկնածուն էր, սակայն վերջինս հրաժարվել էր մանդատից։