Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ։
«Մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Էստոնիայի մեր սիրելի բարեկամներին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Մենք գնահատում ենք մեր ամուր կապերը և ակնկալում ենք բոլոր ձևաչափերում շարունակել սերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա՝ ներառյալ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը»,-նշված է գերատեսչության գրառման մեջ: