Չափից ավելի ավազ օգտագործելը, գուցե, բացառենք․ հաջորդ խնդիրը դա մաքրելն է․ Ավինյան


Չափից ավելի ավազ օգտագործելը, գուցե, բացառենք․ հաջորդ խնդիրը դա մաքրելն է․ Ավինյան
Փետրվար 24 11:25 2025

Պետք է հասկանալ, եթե համատիրություններին աղ ու ավազ տրամադրել ենք, ի՞նչ են արել այդ աղն ու ավազը, արդյոք բաշխվե՞լ է։ Համենայնդեպս, այն պատկերը, որ  բակերում տեսնում ենք, այդ տպավորությունը չի թողնում, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, ով ասաց, թե այս ընթացքում աղ ու ավազ է բաշխվել կառավարող բոլոր մարմիններին։

Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց հանդիպել համատիրությունների ղեկավարներին։

«Հանդիպում եք, հասկանում եք, թե ինչ աշխատանքներ են արվել, արվում։  Հիմա մեր բոլոր աշխատանքները պետք է ուղղենք մայթերի և բակային հատվածների մաքրմանը։ Դեռևս ցածր ջերմաստիճանը պահպանվելու է, իսկ բակային հատվածներում խնդիրը լուրջ է: Այս գիշեր -17 աստիճան է սպասվում»,-ասաց Ավինյանը։

Նա նաև հորդորեց  ավազի չափից ավելի օգտագործումն էլ բացառել.

«Ոչինչ, թող միայն աղով լինի, որտեղ հնարավոր է, միայն աղով լուծենք, որովհետև հաջորդ խնդիրը այդ ավազի մաքրումն է»: