Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ: Այս մասին իր էջում գրել է «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի գործով» հայցվոր Հովհաննես Իշխանյանը։
Նա հիշեցնում է՝ որոշումը վերաբերում է 2015թ․ «էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ ազատության ու հավաքների ազատության խախտված իրավունքներիս։ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է շուրջ 6000 եվրո փոխհատուցում վճարել։
«Դիրքորոշումս կապված է Հայաստանի ավտորիտարացմամբ Արցախը հանձնելու և Բաքվում կեղծ դատվող հայ ժողովրդավար գործիչների հետ։ Այն կհրապարակվի սոցիալական ցանցերում ու կփոխանցվի լրատվամիջոցներին, անգլերեն է՝ հայերեն ենթագրերով։ Փետրվարի 25-ը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ծննդյան օրն է»,-գրում է Իշխանյանը։