Խցանումների 80%-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով. Ավինյան


Խցանումների 80%-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով. Ավինյան
Փետրվար 24 10:22 2025

Խցանումների 80%-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանի խոսքով, հիմնական խնդիրը եղել է Արաբկիր վարչական շրջանում. տեխնիկայի  որոշակի ուշացման հետևանքով տեղի է ունեցել բավականին ծանր խցանում, այլ հատվածներում ևս եղել է խցանում, բայց ոչ այնքան դժվարանցանելի:

«Խնդիր է նաև ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունը, երբ թեթև վթարների դեպքում մարդիկ ժամերով սպասում էին և ստեղծում կիլոմետրանոց խցանումներ»,- նշել է նա: