«Ռեալ Սոսյեդադ»-ը 3։0 հաշվով հաղթել է «Լեգանես»-ին․ Զախարյանը՝ գեղեցիկ գոլի հեղինակ


«Ռեալ Սոսյեդադ»-ը 3։0 հաշվով հաղթել է «Լեգանես»-ին․ Զախարյանը՝ գեղեցիկ գոլի հեղինակ
Փետրվար 24 09:00 2025

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»:

Գոլերը խփեցին Արսեն Զախարյանը, ով 12-րդ րոպեին գրավեց դարպասը և փոխարինվեց առաջին խաղակեսից հետո, Տակեֆուսա Կուբոն և Հոնգ Անդեր Օլասագաստին։ 21-ամյա Զախարյանի համար սա առաջին գոլն է այս մրցաշրջանում։