Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան


Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
Փետրվար 22 22:20 2025

«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսքն իրեն ավելի մեծ վնաս է հասցնում»,-հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Էդգար Ղազարյանը սկզբունքային մոտեցմամբ, համակարգված խոսում է, իր խոսքը շատ դեպքերում ավելի մեծ տարածում է ստանում։

«Ինձ թվում է՝ ինքը վախենում է Էդգարի աշխատասիրությունից, հիմնավորված, հետաքրքիր մատուցմամբ, հումորով կարողանում է մարդկանց ներկայացնել իրականությունը։ Փաշինյանը վախենում է իրականությունից»,- ասաց Վ.Սաղաթելյանը։

Նա չբացառեց, որ Փաշինյանը չի ուզում  այս ժամանակահատվածում հանրային մեծ ընկալում ունեցող մարդիկ ալտերնատիվ մեկնաբանում տալ, որն ավելի օբյեկտիվ է, փաստարկված կարողանում է իր ասածները մերկացնել ու ցույց տալ, թե ինչ դավաճանական, թշնամական գործընթաց է, որն իրականացվում է  ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։

«Նիկոլը լավ օրի չէ»,- ասաց Սաղաթելյանը։