Վահագն Դաթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի առաջին փուլում


Վահագն Դաթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի առաջին փուլում
Փետրվար 22 21:09 2025

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում:

Եզրափակչում Դավթյանը վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է:

Աշխարհի գավաթի րակավորման փուլի արգելքը հաղթահարել էին նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), ինչպես նաև Արթուր Դավթյանը (հենացատկ):