«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս ստերը»,-հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ երկու օր առաջ ադրբեջանցի պատգամավորներից մեկը հայտարարել էր՝ խաղաղության պայմանագրի երկու կետ է մնացել չհամաձայնեցված՝ «Զանգեզուրի միջանցք» և Անկախության հռչակագրի հանում ՀՀ Սահմանադրությունից։
«ՔՊ-ականներն ասում են՝ սուտ է, նման բան չկա, վստահ եմ՝ առաջիկայում «հետաքրքիր» հերթական կապիտուլյացիոն պրոցեսներ են սպասվում։ Իսկ էդգար Ղազարյանը հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս ստերը։ Ուրեմն ի՞նչ է պետք այս պատասխանատու փուլում»,- ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել 490 հոդվածի երկրորդ մասը, որը հետևյալն է՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչն էլ ենթադրում 2-5 տարի ազատազրկում: