Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին


Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Փետրվար 22 19:36 2025

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին կհրապարակվի որոշումը։ Դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Բավական հետաքրքիր նիստ էր։ Ամեն դեպքում բովանդակային առումով բավական հետաքրքիր քննարկում էր, ներկայացրեցինք այս քրեական հետապնդման ողջ լրջությունն, որ սա անհատի նկատմամբ քրեական հետապնդումից  զատ նոր տեսակի քրեական հետապնդում է խոսքի ազատության նկատմամբ։  Այստեղ մեղադրյալի աթոռին ոչ միայն և ոչ այնքան Էդգար Ղազայանն էր, որքան խոսքի ազատությունը մեր երկրում։

Հույս ունենք՝ դատարանը հաշվի կառնի մեր կողմից ներկայացված փաստարկները»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչն էլ ենթադրում  2-5 տարի ազատազրկում:

Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննում  է  դատավորը Գարիկ Աբելյանը։