«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանի գործով միջնորդության քննության ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ Նարեկ Սամսոնյանը։
Նրա խոսքով, կարելի է վախենալ բռնությունից, բայց խոսքից վախենալը վերջին կետն է։
«Փաշինյանն արդեն խոսքից է վախում, բռնում է մարդկանց, նստեցնում է խոսքից վախենալու համար։ Եթե այն ժամանակ քողարկված էր անում, օրինակ Արմեն Աշոտյանի դեպքում ասում էին կոռուպցիայի մեջ է թաթախված, բայց պարզ էր, որպեսզի չխոսի, Մամիկոն Ասլանյանին ընտրվելու համար, մեզանով սկսեց խոսքի վրա կենտրոնանալ։
Էդգարի դեպքում ավելի բացահայտ է՝ խոսքից է վախենում, խղճուկ, փոքր մարդ է դարձել ինքը։ Խոսքը դարձել է իր միակ թշնամին, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ, որ գործ ունեն այն ամենի հետ, ինչ մենք ասել ենք»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։