Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ ավտորիտարիզմի զնդան. Արմեն Աշոտյան


Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ ավտորիտարիզմի զնդան. Արմեն Աշոտյան
Փետրվար 22 17:18 2025

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, փոխանցում է 168․am-ը։

Հարց 1

«Ի՞նչ կասեք Էդգար Ղազարյանին առաջադրված նոր մեղադրանքի առիթով»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Նախ, իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Էդգարին։ Նիկոլական ռեժիմը ոչ միայն չի դադարելու քաղաքական հետապնդումների ենթարկել ընդդիմախոսներին, այլև սաստկացնելու է ճնշումները բոլոր ուղղություններով։

Էդգարին առաջադրված մեղադրանքը դրա հերթական դրսևորումն է, ես վստահ եմ՝ ոչ վերջին։

Դեռևս քրեակատարողական հիմնարկից փոխանցել եմ կարծիքս, որ քաղաքական հետապնդումների դեմ պայքարը պիտի ոչ թե տարերային և անձնավորված լինի, այլ համակարգված և մշտական։

Հայաստանում դատական համակարգը կոռումպացված է, քաղաքականացված է և կախյալ։ Սա ոչ միայն ՀՀ քաղաքացիների կարծիքն է, այլ նաև բազմաթիվ միջազգային զեկույցներում արձանագրված իրողություն։ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ ավտորիտարիզմի զնդան»։