ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է մարդկանց պառակտումից, իրար նկատմամբ ատելությունից․ ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը դրա ուղիղ ապացույցն է


ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է մարդկանց պառակտումից, իրար նկատմամբ ատելությունից․ ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը դրա ուղիղ ապացույցն է
Փետրվար 22 18:05 2025

ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից, գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ որպես օրինակ ներկայացնելով արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հերթական դրսևորումը։

«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից։ Նրա իշխանության մեջ մյուսները կամ զոհեր են, կամ գործիքներ:

Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:

ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»,- սոցցանցի իր էջում գրել է Արման Թաթոյանը: