Պարզ է, որ իշխանական ամբողջ ռեպրեսիոն մեխանիզմը գործի է դրվում, որ վախեցնեն Էդգար Ղազարյանին, քան որ նա միշտ աչքի է ընկել իր սուր մտքով, իր տեղին քննադատությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ այդ քննադատությունները մնացել են իշխանության կոկորդին, և դրանով փորձում են վախեցնել Ղազարյանին.«Դա իրենց մոտ չի ստացվի: Ղազարյանն այսպիսի բաներից շատ ավելի ուժեղ է դուրս գալու»։