Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին. Մամիջանյան (Տեսանյութ)


Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին. Մամիջանյան (Տեսանյութ)
Փետրվար 22 16:23 2025

Այս գործը ոչ միայն պայմանավորված է Էդգար Ղազարյանի հասարակական, քաղաքական կեցվածքով, այլ նաև եթե սա նախադեպ լինի, այն կիրառելի կլինի բոլորի նկատմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

 Նրա խոսքով՝ հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, պետք է կանգնի Էդգար Ղազարյանի կողքին և թույլ չտա, որպեսզի այսպիսի պրակտիկա հաստատվի:

«Նրանք չեն հասկացել մի քանի կետ: Առաջինը, որ հնարավոր չէ Էդգար Ղազարյանին վախեցնել  կամ լռեցնել: Էդգար Ղազարյանի ձեռքում ամենավտանգավոր զենքը միկրոֆոնն է, իսկ այս դատավարությունն առավել  շատ ուշադրություն կհրավիրի նրա վրա:

Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին»,-հավելեց նա: