Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
«Դերասանուհի Լիանա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ մի վրդովված գյումրեցի ՔՊ-ական մեկնաբանություններ է գրում, ապա մեկին հարցնում է. «Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։
Ակնհայտ է, որ ՔՊ-ական է, քանի որ, կարծես, ԱԺ աշխատակից է, գլխավերևում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, էջում կան ՔՊ-ական գյումրեցի պատգամավորների հետ լուսանկարներ, բացի այդ՝ բոլոր տրամաբանող մարդկանց համար պարզ է, որ արցախատյացությունը ՔՊ-ականների, նրանց մերձավորների և, առհասարակ, Նիկոլի շուրջ համախմբվածների մենաշնորհն է։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչնե՛ր, սույն ՔՊ-ական տղային ինչո՞ւ չեք կալանավորում խտրականության, ատելության քարոզի համար, թե՞ այդ հոդվածը միայն ընդդիմադիրների համար է….»։