Փորձում են սահմանափակել ազատ խոսքի իրավունքը, բայց մի պահ մտածեք, թե ովքեր էին շրջափակել դատարանները, թե ինչպես մեկ sms-ով բարձրագույն դատական խորհրդի դատավորին հեռացրեց


Փորձում են սահմանափակել ազատ խոսքի իրավունքը, բայց մի պահ մտածեք, թե ովքեր էին շրջափակել դատարանները, թե ինչպես մեկ sms-ով բարձրագույն դատական խորհրդի դատավորին հեռացրեց
Փետրվար 22 12:56 2025

Ուզում եմ իմ զորակցությունը հայտնել հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին: Այս մասին, իր ամեն շաբաթյա «զրույց քաղաքացիների» հետ ֆորմատով, ուղիղ եթերի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Փորձում են մեղադրանք առաջադրել նրան՝ սահմանափակելու իր ազատ խոսքը: Բոլորդ էլ գիտեք, թե որքան մեծ ակտիվություն ունի Էդգար Ղազարյանը հանրային տիրությում: Փորձում են սահմանափակել ազատ խոսքի իրավունքը, ահաբեկել բառի բուն իմաստով և այդ ճանապարհով նաև ուղերձ հղել հանրությանը, որ յուրաքանչյուրին նույն կարգավիճակն է սպառնալու, ովքեր կփորձեն խոսքով ու գործով ոչ միայն ի ցույց տալ, այ գործել, որ ժամ առաջ այս չարիքը վերանա մեր երկրից»,- ասաց Սրբազանը:

Նա նշեց, որ կարծես՝ Սահմանադրական դատարանի մասին քննադատական խոսք ասելու պատճառով են նրան հետապնդում և նրան ուզում են մեղադրել դատավորի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու մեջ:

«Բայց մի պահ մտածե՛ք, թե ովքեր էին շրջափակել դատարանները, ում կոչով էին շրջափակել դատարանները, մտածե՛ք, թե չարքին ինչ էր խոսում դատավորների մասին և թե ինչպես մեկ sms-ով բարձրագույն դատական խորհրդի դատավորին հեռացրեց»,- ասաց նա: