Պատրաստ ենք աջակցել Գյումրիին․ Ավինյանը հանդիպել է Սարիկ Մինասյանին


Պատրաստ ենք աջակցել Գյումրիին․ Ավինյանը հանդիպել է Սարիկ Մինասյանին
Փետրվար 6 23:06 2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին․

«Խոսել ենք Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում, շների ստերջացման ծրագրի մասին, համատեղ մշակութային միջոցառումների անցկացման մասին, Գյումրիի բակային տարածքներից մեկի բարեկարգման մասին՝ կիրառելով Երևանի հաջողված լուծումները»,- հայտնել է Ավինյանը։