Վրաստանը ողջունում է այս պատմական պահը, X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին այս հաջողության՝ դարակազմիկ խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ»։